Բարի օր Սպորտ 

Մուհամեդ Սալահը դարձավ «Լիվերպուլի» պատմության լավագույն ռմբարկուն Չեմպիոնների լիգայում

analitik.am

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունել էր «Լիվերպուլին»։ Հանդիպումն ավարտվեց 2:3 հաշվով:

Հաղթողների կազմում դուբլ էր ձևակերպել Մուհամեդ Սալահը: Այսպիսով, հարձակվողը դարձավ «Լիվերպուլի» պատմության լավագույն ռմբարկուն Չեմպիոնների լիգայում՝ 48 խաղում դառնալով 31 գոլի հեղինակ: Նա գերազանցեց Սթիվեն Ջերարդի ցուցանիշը, ով Չեմպիոնների լիգայում 30 գոլ է խփել անգլիական ակումբի մարզաշապիկով:

29-ամյա Սալահը դարձավ նաև «Լիվերպուլի» պատմության մեջ առաջին խաղացողը, ով 9 անընդմեջ խաղում գոլի հեղինակ է դարձել:

Նույն շարքից