Լրահոս Սպորտ 

Ռոնալդուն՝ եվրագավաթների բացարձակ ռեկորդակիր

analitik.am

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպեց «Ատալանտային» (3-2):

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնարկային կազմում է սկսել հանդիպումը: Նա եվրագավաթներում իր 187-րդ հանդիպումն է անցկացրել:

Պորտուգալացին գերազանցել է Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը (186 խաղ)՝ դառնալով այս ցուցանիշով բացարձակ ռեկորդակիրը:

Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում 183 հանդիպում է անցկարցել (ներառյալ որակավորման փուլը), ևս երկուական հանդիպում է անցկացրել ՈՒԵՖԱ-ի գավաթի և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկություններում:

Նույն շարքից