Լրահոս Մշակույթ 

Հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ-հանդիսություն

analitik.am

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան 80-ամյակին:

Համերգ-հանդիսությանը կմասնակցի Նորայր Մեհրաբյանի ստեղծած վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:

Կներկայացվեն մաեստրոյի ինքնատիպ ձեռագրին հատուկ խորեոգրաֆիկ համարների կատարումներն ու կյանքի վավերագրումը, որոնք անդրադարձ են մի ամբողջ մշակութային ժամանակաշրջանի:

Նույն շարքից