Սպորտ 

Պիկեն կրկնել է Կառլոսի ռեկորդը

analitik.am

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում «Բարսելոնան» հանդիպեց Կիևի «Դինամոյի» հետ (1-0):

Հանդիպման 36-րդ րոպեին «Բարսայի» պաշտպան Ժերար Պիկեն խփեց այս խաղում միակ գնդակը։ Այս գոլը նրա համար 16-րդն էր ՉԼ-ում:

Այս ցուցանիշով Պիկեն շրջանցել է պաշտպաններ Սերխիո Ռամոսին (Ռեալ Մադրիդ/ՊՍԺ) և Իվան Էլգիերային՝ 15-ական գոլ։

Ժերարն այժմ կիսում է պաշտպանների շրջանում Չեմպիոնների լիգայի ռեկորդը Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Ռոբերտո Կառլոսի հետ:

Նույն շարքից