Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Խստացված ստուգայցերը շարունակվում են․ ԱԱՏՄ ուշադրության կենտրոնում են նաև բժշկական լաբորատորիաները

analitik.am

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների ուշադրության կենտրում են նաև բժշկական լաբորատորիաները։

ԱԱՏՄ տեսուչները տարբեր լաբորատորիաներում վերջին տասնօրյակում իրականացրել են 14 ստուգայց, տրվել է 4 նախազգուշացում, 7-ը դեպքով նշանակվել է տուգանք։ Ընդ որում՝ ստուգայցերից 3-ը եղել է կրկնակի, և տուգանք է նշանակվել խախտումը կրկնվելու հետևանքով։

Լաբորատորիաներում արձանագրված հիմնական խախտումներն են՝
• մարդկանց կուտակումները,
• դիմակ չկրելը,
• սանիտարահիգիենիկ այլ պահանջների չպահպանումը։

Տեսչական մարմինը լոբորատորիաներում ստուգայցերով դիտարկում է ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանով սահմանված նորմերի պահպանումը։

Նույն շարքից