Լրահոս Քաղաքականություն 

«Իրողությանը գնահատական կարող են տալ մարդիկ, որոնք տիրապետում են տեղեկատվությանը»․ Սեյրան Օհանյան

analitik.am

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանի խոսքով գիտակից մարդը հասկանում է, որ եթե մարդը զինվորական չի, ինչպես նա կարո՞ղ է ղեկավարել այս կամ այն օպերացիան։ ՀՀ-ի իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել են գործիքակազմ՝ ներքին կամ մինչգերատեսչական հանձնաժողովներ ստեղծելու համար, որոնք կարող էին գնահատականներ տալ մինչև պատերազմ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո։ Սակայն այսօրվա իշխանությունները ինչպե՞ս կարող են իրենք իրենց գնահատել։ Այս խուսափողական ժամանակահատվածը տևել է շուրջ 1 տարի։ Այսօրվա իշխանությունների խոսացածը պատերազմի հետևանքների վերացման մասին իրականությանը չի համապատասխանում։

Սեյրան Օհանյանը նշում է օրինակ, որ մեկ տարի շարունակ խոսվում է գերիների, անհայտ կորածների մասին, բայց մինչ օրս ՀՀ-ում չկա գերիների, պատանդների, անհայտ կորածների մինչգերատեսչական հանձնաժողով, որը կունենա ծրագիր, համապատասխան պլան, որի կետերը հերթականությամբ կատարվեն։

Նույն շարքից