Լրահոս Տնտեսություն 

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ բարձր վարձատրվող երեք մասնագիտությունները

analitik.am
2021 թվականի սեպտեմբերին աշխատաշուկան ևս մեկ անգամ թարմացրել է իր լավագույն ցուցանիշը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Հարկման բազա ունեցող աշխատատեղերի քանակը՝ 651 000,
Հարկման բազան՝ 145 մլրդ դրամ,
Միջին աշխատավարձը՝ 223 000 դրամ:
Ամենաբարձր աշխատավարձ տվող երեք ոլորտները՝
Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, աշխատակիցների քանակն առաջին անգամ գերազանցել է 15 000, միջին աշխատավարձը՝ 818 000:
Մետաղական հանքեր՝ աշխատակիցների քանակը 8639, միջին աշխատավարձը՝ 522 000։
Շահումով խաղեր (կիսաԻՏ), աշխատակիցների քանակը՝ 6522, միջին աշխատավարձը՝ 513 000:
Այս երեք ոլորտում միասին աշխատում են ընդհանուր թվի 4,64 %-ը, բայց վճարվում է ընդհանուր բազայի 13,88 %-ը․ այսինքն՝ երեք անգամ ավել, քան ընդհանուրի միջինը»,- գրել է Քերոբյանը։

 

Նույն շարքից