Լրահոս Հասարակություն 

Մինչեւ 2040 թվականը օվկիանոսներում պլաստիկե աղբը եռակի կավելանա․ կանխատեսում է ՄԱԿ-ը

analitik.am

ՄԱԿ-ում կանխատեսում են մինչեւ 2040 թվականը օվկիանոսներում պլաստիկե աղբի եռակի ավելացում, եւ ամեն տարի դրա քանակը կավելանա 23-37 մլն տոննայով։ Նման կանխատեսմամբ հանդես է եկել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի հարցով ծրագիրը իր զեկույցում, որով պետություններին կոչ է անում անհապաղ կրճատել պլաստիկի օգտագործումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ «պլաստիկին բաժին է ընկնում ծովային աղբի 85 տոկոսը», եւ մինչեւ 2040 թվականը դրանով ծովային ավազանների աղտոտման ծավալը կավելանա գրեթե 3 անգամ։

Ծրագիրը նաեւ ուշադրություն է դարձրել տնտեսական լուրջ կորուստներին, որոնց հանգեցնում է ծովերի եւ օվկիանոսների աղտոտումը պլաստիկե աղբով։

Դա գլոբալ վնաս է զբոսաշրջային ոլորտին, ձկնորսությանը, ակվակուլտուրային։

Հատկապես վտանգ են ներկայացնում միկրոպլաստիկը եւ քիմիական հավելումները։

Նույն շարքից