Լրահոս Միջազգային Քաղաքականություն 

Չինաստանը, Ռուսաստանը և ողջ աշխարհը գիտի, որ ԱՄՆ-ն ամենահզոր ռազմական տերությունն է պատմության մեջ․ BBC

analitik.am

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, շեղվելով ԱՄՆ արտաքին քաղաքականության երկարատև դիրքորոշումից, կպաշտպանի Թայվանին, եթե Չինաստանը հարձակվի:

Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հավելելով, որ Սպիտակ տան խոսնակն ավելի ուշ մեկնաբանել է նախագահի խոսքն ու հայտնել, որ վերջինս քաղաքականության փոփոխություն նկատի չի ունեցել: Պարզապես ԱՄՆ-ն երկրում գործող օրենքներից մեկով պարտավորվում է օգնել Թայվանին պաշտպանվելու հարցում:

Նման հայտարարությամբ ԱՄՆ նախագահը հանդես է եկել ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն նայում Չինաստանի գերձայնային հրթիռի փորձարկումներին, ռազմական զարգացումներին, և արդյոք կարող է նախագահը «պաշտպանել Թայվանը»:

«Այո՛ և ևս մեկ անգամ այո՛», - ասել է Բայդենը՝ հավելելով, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ «Չինաստանը, Ռուսաստանը և ողջ աշխարհը գիտի, որ ԱՄՆ-ն ամենահզոր ռազմական տերությունն է պատմության մեջ»:

Նույն շարքից