Լրահոս Քաղաքականություն 

Ողջ ճշմարտությունն ամեն ինչի մասին․ Սահակաշվիլի

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը գտնվում է Ռուսթավի բանտում, երկրի ղեկավարությանը կոչ է արել դատական նիստ նշանակել իր գործով, որի ընթացքում խոստանում է պատմել «ողջ ճշմարտությունն ամեն ինչի մասին»:

«Տարբեր էկզոտիկ վայրերում արված իմ տեսանյութերը տարածելու փոխարեն «իշխանություններին» խորհուրդ եմ տալիս ինձ տանել իրենց «դատարան», որպեսզի վրացի ժողովուրդը և միջազգային հանրությունը իմ շուրթերից լսեն ճշմարտությունն ամեն ինչի մասին: Թե՞ դուք ամենից շատ ճշմարտությունից եք վախենում»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին:

Վրացական «Իմեդի» հեռուստաալիքն ավելի վաղ տեսակադրեր էր հրապարակել, որը վերցվել էր Սաակաշվիլիի անձնական հեռախոսից: Տեսանյութն արվել էր, երբ Վրաստանի նախկիննախագահը թաքնվելիս էր եղել բեռնատարում սահմանը հատելիս:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար:

Նույն շարքից