Լրահոս Հասարակություն 

Նոր մանրամասներ ֆիլմի օպերատոր, 42-ամյա Գալինա Հաթչինսի մահվանից

analitik.am

Ատրճանակում, որից ֆիլմի նկարահանումների ժամանակ կրակել է դերասան Ալեք Բոլդուինը, մեկ մարտական փամփուշտ է եղել:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան պարբերականին, այս մասին հայտնել են Լոս Անջելեսի ժամանցի ոլորտի աշխատակիցների արհմիությունից:

«Դերասանը նկարահանումների վայրում պատահաբար կրակել է այդ մեկ մարտական փամփուշտով՝ խոցելով օպերոտորին և ռեժիսորին»,- ասվում է արհմիության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 63-ամյա դերասանի արձակած կրակոցի հետևանքով մահացել ֆիլմի օպերատոր, 42-ամյա Գալինա Հաթչինսը, ինչպես նաև վիրավորում է ստացել ֆիլմի ռեժիսոր Ջոել Սոուզան:

Նույն շարքից