Լրահոս Սպորտ 

«Արարատը» չի հաղթում 4-րդ խաղում անընդմեջ․ առաջատարը 25 միավորով «Արարատ-Արմենիան» է

analitik.am

Հայաստանի փոխչեմպիոնը շարունակում է հաջող ելույթները: «Նոան» անպարտելի է արդեն վերջին 5 խաղում:

Տանտերերը հաշվի մեջ առաջ անցան 30-րդ րոպեին՝ Պավել Կիրիենկոյի խփած գոլի շնորհիվ: 54-րդ րոպեին Հովհաննես Նազարյանը պատահմամբ գրավեց սեփական դարպասը՝ 2-0: Նույն Նազարյանը 12 րոպե անց կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1-2, իսկ 76-րդ րոպեին Էդգար Մալաքյանը վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 2-2: Այս ոչ-ոքիից հետո «Արարատը» 19 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Նոան» 14 միավորով 5-րդն է:

«Արարատը» չի հաղթում 4-րդ խաղում անընդմեջ:

Առաջատարը 25 միավորով «Արարատ-Արմենիան» է:

Աղբյուրը՝ ArmSport.am

Նույն շարքից