Լրահոս 

Այրվել է մոտ 2 տոննա պահեստավորած անասնակեր․ ԱԻՆ

analitik.am
Վազաշեն գյուղում այրվել է անասնակեր։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից։
Հոկտեմբերի 22-ին, ժամը 12։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազաշեն գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վազաշեն գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի այգում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:06-ին:
Այրվել է մոտ 2 տոննա պահեստավորած անասնակեր:

Նույն շարքից