Լրահոս Քաղաքականություն 

Գնել Սանոսյանը հանդիպել է Լիտվայի Կապի և տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի հետ

analitik.am
Հայաստանի տարածքային կառավարաման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Լիտվա կատարած այցի շրջանակներում այսօր հանդիպել է Լիտվայի Կապի և տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի հետ։
Հանդիպման ժամանակ նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել Մարիուս Սկուոդիսին հրավերի համար և ընդգծել է, որ նմանատիպ այցերը, հանդիպումները շատ կարևոր են և նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։
Նախարարը կարևորել է «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» Տրանսպորտային նորարարության միջազգային համաժողովի անցկացումը, բարձրացված հարցերը։
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են տարբեր հարցեր տրանսպորտային նորարարությունների և թվայնացման վերաբերյալ։ Նախարար Սանոսյանը ներկայացրել է Հայաստանում այդ ուղղությամբ իրականացվող օրենսդրական փոփոխությունները։
Քննարկվել են նաև տրանսպորտային ուղիներին, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր։
Կողմերը կարևորել են տրանսպորտային անվտանգության հարցերով փորձի փոխանակման անհրաժեշտությունը։
Զրույցի վերջում նախարար Սանոսյանը Մարիուս Սկուոդիսի հրավիրել է Հայաստան։

Նույն շարքից