Լրահոս Սպորտ 

Աննա Սարգսյանը շախմատի կանանց հավաքականում չորրորդ անգամ հաղթանակ տարավ

analitik.am

Ավարտվեց շախմատի Երևան Օփեն միջազգային երրորդ մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էր 300-ից ավելի մարզիկ՝ 13 երկրից:

9 տուրից հետո երեք շախմատիստ վաստակեց 7.5-ական միավոր: Վերջին տուրում Նարայանանն ու Պուրանիկ Աբհիմանյուն ոչ-ոքի խաղացին. վերջինս էլ  ճանաչվեց հաղթող։

Երկրորդ տեղը գրավեց Ուկրաինայից՝ Վիտալի Սիվուկը։ Իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Արման Միքայելյանը՝ առավելության հասնելով Կարտիկ Վենկատարամանի նկատմամբ:

Մրցաշարը 5.5 միավորով ավարտեց՝ չորրորդ անգամ հաղթանակ տանելով կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը:

Վերջին տուրում ցավալի պարտություն կրեց Դավիթ Շահինյանը՝ միավորը զիջելով Էրիգայիսի Արյունին: Մամիկոն Ղարիբյանը ոչ-ոքի խաղաց Գուկեշի, իսկ Հայկ Երիցյանը՝ Արաշ Դաղլիի հետ:

Տիգրան Պետրոսյանը Երևան Օփենն ավարտեց 6 միավորով՝ 9-րդ տուրում հաղթելով Բաչանա Մորչիաշվիլիին:

 

Նույն շարքից