Լրահոս Քաղաքականություն 

Ֆիոլետովո համայնքում 805 ընտրողից ՏԻՄ ընտրությանը մասնակցել է ընդամենը 224-ը

analitik.am

Հոկտեմբերի 17-ին Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ էին: Մոլոկաններով բնակեցված գյուղում համայնքի ղեկավար ու ավագանու անդամ էին ընտրում: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնաառաջադրվել էր 3 թեկնածու՝ Ալեքսեյ Չիչյովը, Վալերի Նազարովը եւ Պավել Զադորկինը: Իսկ ավագանու 5 տեղի համար պայքարում էր 13 թեկնածու:

Թիվ 24/1 ընտրատեղամասում ընտրողների թիվը նախնական եղել է 931, իսկ քվեարկության օրը դարձել՝ 805. «Դա հավանաբար կապված էր ժամկետանց անձնագրերի հետ: Հիմա, եթե անձնագրերը 6 ամսվա վավերականության մեջ չեն, այդ մարդիկ ընտրողների ցուցակից դուրս են մնում: Թեպետ ընտրության իրավունքից չեն զրկվում, հետո իրենք կարող են տեղեկանքով ընտրել»,- ասաց թիվ 24 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանը: Թեեւ ընտրելու իրավունք նշված անձանց տրվել է, սակայն լրացուցիչ ցուցակով ընտրության ոչ ոք չի մասնակցել:

Համայնքում Fil: Իսկ 103 ձայնով Ալեքսեյ Չիչյովն ընտրվել է  համայնքի ղեկավար: Վռամ Վանյանի խոսքով՝ ո՛չ ընտրության օրն են բողոքներ ստացել, ո՛չ էլ բողոքարկման ժամկետներում վերահաշվարկի դիմում-բողոք ընտրատարածքում ի գրանցվել. «Վերահաշվարկի պահանջ ոչ մեկի կողմից չի եղել: Հանձնաժողովի անդամներից հատուկ կարծիք ունեցող չի եղել, բոլորն արձանագրությունը ստորագրել են, որեւէ խնդիր ու ահազանգ չենք ստացվել»:

Aravot.am

Նույն շարքից