Լրահոս Սպորտ 

2022 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ Չինաստան են տեղափոխվել նախորդ բոլոր ջահերը

analitik.am

Չինաստանում հանդիսավորությամբ են նշել  առաջիկա ձմեռային օլիմպիական խաղերի   կրակի մուտքը: Այն տեղափոխվել է Պեկինի օլիմպիական աշտարակ և ներկայացվել է  համընդհանուր ցուցադրության, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Միաժամանակ Լոզանի օլիմպիական թանգարանից Չինաստան է տեղափոխվել ևս մեկ արժեքավոր ծանրոց՝ ջահերի եզակի հավաքածու։ Դրանք կցուցադրվեն նույն դահլիճում ՝2022 թ-ին կայանալիք մարզահանդեսի կրակի հետ միասին:

Ցուցահանդեսը ստացել է «Ժամանակի և տարածության մեջ թափանցող կրակը» անվանումը:

«Մենք որոշեցինք ցուցահանդեսն անցկացնել հենց այստեղ, որպեսզի այցելուները կրկին զգան օլիմպիական խաղերի հմայքը, ընկղմվեն այս յուրահատուկ մթնոլորտում»- ասվում է «Պեկին-2022» կազմկոմիտեի հայտարարությունում։

Ցուցահանդեսում այցելուները կտեսնեն  նախորդ գրեթե բոլոր խաղերի ջահերն ու ջահակիրների համազգեստը, կծանոթանան փոխանցավազքի պատմությանը:

Ցուցանմուշները ներկայացված են ժամանակագրությամբ: Դրանցից ոմանք նույնիսկ առանձին տաղավարներ ունեն՝  յուրատեսակ պատմություններով: Օրինակ՝ 1988 թ-ի Կալգարիի օլիմպիական կրակի փոխանցավազքի մասին: Տարածությունը 18000 կիլոմետր էր, որը հաղթահարվեց 88 օրում։ Այն մասնավորապես եղավ Ինուվիկ քաղաքում, որը գտնվում է Արկտիկական շրջանի մեջ, որտեղ ջերմաստիճանը  0-ից ցածր է 30 աստիճանով:

Պեկինի բնակիչները ցուցահանդես կկարողանան այցելել մինչև 2022 թ-ո մարտի 14-ը, երբ տեղի կունենա  պարալիմպիկ խաղերի փակման արարողությունը:

Նույն շարքից