Լրահոս Կորոնավիրուս 

Ըստ Reuters-ի՝ Delta շտամի AY.4.2 կոչվող տեսակը կարող է ավելի վարակիչ լինել

analitik.am

Կորոնավիրուսի Delta շտամի AY.4.2 կոչվող ենթատեսակը կարող է ավելի վարակիչ լինել, քան Delta-ն: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության անվտանգության հարցերով գործակալությունը, հաղորդում է Reuters-ը:

«Հիմնավորումն արվել է՝ հաշվի առնելով, որ ենթատեսակն ավելի է տարածվում Մեծ Բրիտանիայում վերջին ամիսներին, եւ կան որոշ վաղ վկայություններ, որ այն կարող է տեմպի ավելի մեծ աճ գրանցել Մեծ Բրիտանիայում՝ ի տարբերություն Delta-ի»,-ասվում է UKHSA-ի հաղորդագրության մեջ:

«Դեռեւս չկան տեղեկություններ, թե արդյո՞ք այս տարբերակի հետեւանքով հիվանդությունն  ավելի ծանր ընթացք է ստանում կամ ներկայում կիրառվող պատվաստանյութերը դարձնում է պակաս արդյունավետ»:

Նույն շարքից