Լրահոս Միջազգային 

Բայդենն ու Մակրոնը քննարկել են ՆԱՏՕ-ի հետ փոխլրացման եւ ֆրանս-ամերիկյան համագործակցության մասին

analitik.am

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ՆԱՏՕ-ի հետ փոխլրացումն ապահովելու դեպքում միաժամանակ առավել հզոր եւ գործուն եվրոպական պաշտպանություն ստեղծելու ուղղությամբ ջանքերը:

Սպիտակ տունը գրում է, որ երկու առաջնորդները դիտարկել են Սախելում կայունությունն ու անվտանգությունն ապահովելու ու Հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համագործակցությունն ամրապնդելու հարցում իրենց թիմերի ընթացիկ ջանքերը:

Նախագահ Բայդենը նշել է, որ անհամբեր սպասում է Հռոմում հոկտեմբերի վերջում նախագահ Մակրոնի հետ հանդիպմանը, որի ընթացքում նրանք կշարունակեն զրույցը, կամփոփեն բազմաթիվ ոլորտներում ֆրանս-ամերիկյան համագործակցության արդյունքները:

Բայդենը նաեւ նշել է, որ նոյեմբերին փոխնախագահ Քամալա Հարիսի այցը դեպի Փարիզ կդառնա առանցքային հնարավորությունը մի շարք գլոբալ խնդիրների շուրջ ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցությունը հետագայում ընդլայնելու համար:

Նույն շարքից