Քաղաքականություն 

Նիկոլի գլխավոր հենարանը Քոչարյանն է. Արթուր Դանիելյան

analitik.am

«Հաղթելու ենք»-ի ու «Կրելու ենք»-ի բոլոր տեխնոլոգիաներն են իդենտիկ: Տպավորություն է, որ նույն մարդիկ են սաղ գծել: Հիշու՞մ եք, երբ Նիկոլն ասավ՝ ժողովուրդ ջոկատներ կազմեք հելեք հաղթեք: Այսինքն սաղ բանակը իրա տակ, ինքը մարդկանց կոչ էր անում 30 հոգանոց ջոկատներով գնալ մինչև ատամները զինված թուրքական սպեցնազի դեմ բոյ տալ:

Հիմա էս կրողներն են նույն բանը ասում, թե բա՝ եթե մեր հանրահավաքը ձեզ դուր չի գալիս դուք ձերը արեք: Բռնել ինչ հնարավոր ա աքմեջ են արել, ժողովրդին ցրել տներով, բոլորին խորը դեպրեսի մեջ գցել, հիմա էլ, թե բա՝ ջոկատներ կազմեք հելեք Նիկոլին հանեք:

Նիկոլի գլխավոր հենարանը Քոչարյանն է: Մեկը առանց մյուսի չի կարա հեռացվի: Իսկ թե կոնկրետ ինչպես է վիժեցվել իշխանափոխությունը անցած տարի ես շատ հանգամանորեն կպատմեմ մոտ ապագայում...

Կոնկրետ հիմա տեղի ա ունեցել հետևյալը՝ Քոչարյանը գիտեր, որ Նիկոլը պիտի երկրորդ ակտը ստորագրի: Իրեն հրահանգվել էր հենց էդ օրը մի հավայի միծինգ անել, ու սաղին ցրել տներով ապացուցելով, որ հայ ազգը դեմ չի էս ամենին: Իսկ բուն թուղթը հլը պիտի անցնի ԱԺ-ով որտեղ իր, իսկ դրած Ալեն Սիմոնյանը սաղ կկազմակերպեր: Էս Նիկոլն էլ խաբում գցում ա... հիմա սրանք ընկան իրանց փորած փոսը: Էդքան բան:

Հա, այ ըտենց պարզ ու զզվելի ա ամեն ինչ:

Արթուր Դանիելյան 

Նույն շարքից