Սպորտ 

Խելահեղ հանդիպում Սանկտ-Պետերբուրգում․ Սպարտակը կրեց ամենախոշոր հաշվով պարտությունը ՌՊԼ-ում

analitik.am

Հոկտեմբերի 24-ին «Սպարտակը» ՌՊԼ-ի 12-րդ տուրի արտագնա խաղում ջախջախիչ պարտություն կրեց «Զենիթից»՝ 1-7:

Տանտերերի կազմում երկուական գոլ խփեցին Սերդար Ազմունն ու Անդրեյ Մոստովոյը, մեկական գոլ՝ Կլաուդինյոն, Արտյոմ Ձյուբան և Ալեքսանդր Երոխինը։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Քուինսի Պրոմեսը:

«Զենիթը» վաստակեց 26 միավոր և միանձնյա գլխավորեց ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: «Սպարտակը» 17 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Այս պարտությունը «Սպարտակի» համար ամենախոշորն էր Ռուսաստանի առաջնություններում։ Սա նաև մոսկովյան ակումբի 200-րդ

«Զենիթը» տարավ պատմության մեջ ամենախոշոր հաղթանակը կարմիր-սպիտակների նկատմամբ. ավելի վաղ պետերբուրգցիները հինգ գնդակից ավելի չէին խփել «Սպարտակին»:

Նույն շարքից