Լրահոս Սպորտ 

Կարեն Գիլոյանն ու Հովհաննես Հովսեփյանը հանդիպել են աշխարհի առաջնությանը մասնակցող բռնցքամարտիկների հետ

analitik.am

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի և ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի գլխավորությամբ այսօր Բելգրադում բռնցքամարտիկների ու մարզիչների հետ կայացել է ժողով-քննարկում, որի ընթացքում արծարծվել են աշխարհի առաջնությանն ու բռնցքամարտին վերաբերող բազմաթիվ հարցեր։ Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:

Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ այսօր բռնցքամարտի հավաքականում լավ մթնոլորտ է և բոլորը միասնական ու թիմային աշխատանքով գնում են դեպի հաղթանակ։

Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն էլ իր հերթին նշել է, որ արվել է հնարավորը, որ մեր մարզիկները հաջող հանդես գան աշխարհի առաջնությունում։

Հավաքականի գլխավոր մարզչիչ Կարեն Աղամալյանի խոսքով՝ տղաները պատրաստ են և մեծ ցանկություն ունեն կռվելու ու հաղթանակներ տոնելու։

 

Նույն շարքից