Բարի օր Հասարակություն 

Քաջարանում, Ջերմուկում, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում

analitik.am

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն էլ տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 9։10-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Նույն շարքից