Հասարակություն Միջազգային 

Նաբերեժնիե Չելնի քաղաքի բնակելի տներից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ և մեկ զոհ

analitik.am

Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Թաթարստանի Հանրապետության Նաբերեժնիե Չելնի քաղաքի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 5 մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Թաթարստանի առողջապահության նախարարությանը:

«Հոկտեմբերի 26-ի 07:00-ի դրությամբ՝ տուժածների թիվը հասել է 5-ի»,- ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ: Տուժածներից մեկն ինքնուրույն է դիմել բուժօգնության: Ներկա պահին հիվանդանոցում բուժումը շարունակում է տուժածներից 3-ը: Նշվում է, որ նրանցից մեկը՝ 1999 թվականին ծնված աղջիկը, մահացել է հիվանդանոցում:

Կենցաղային գազի պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին 5 հարկանի շենքի վերջին երկու հարկում: ԱԻՆ տվյալներով՝ ավերվել է 6 բնակարան, որոնցում ապրելիս է եղել 14 մարդ: Պայթյունի պատճառը գազի արտահոսքն է:

Նույն շարքից