Լրահոս Սպորտ 

«Նման որոշումները հեշտ չեն տրվում»․ Մինասյանը հեռացավ Տարազից

analitik.am

«Տարազի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը։

«Օրդաբասիի» հետ խաղից հետո Մինասյանը հրաժարական է տվել։ Ինքը՝ Մինասյանը, իր որոշումը բացատրել է այսպես.

«Նման որոշումները հեշտ չեն տրվում, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ինձ հնարավորություն են տվել աշխատելու այս ակումբում, շնորհակալություն նաև մեր բոլոր հավատարիմ երկրպագուներին, ովքեր ջերմորեն աջակցեցին մեզ և մեր կողքին էին ցանկացած պահի:

Եվ ամենակարևորը, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր խաղացողներին: Դուք հիանալի եք, չնայած մեր բոլոր դժվարություններին, դուք միշտ ձեզ արժանապատվորեն եք պահել և փորձել եք լինել պրոֆեսիոնալ: Դուք բոլորդ ունեք լավ ֆուտբոլային ապագա, պարզապես պետք է ճիշտ մտածել և քրտնաջան աշխատել: Հաջողություն բոլորիդ»,- մեջբերում է Մինասյանին ակումբի մամուլի ծառայությունը։

Նույն շարքից