Կորոնավիրուս Հասարակություն 

Հնդկաստանում գրանցել է «Քովիդ-19»-ով հիվանդացածների ամենափոքր ցուցանիշը մարտի սկզբից ի վեր

analitik.am

Հնդկաստանում բժիշկներն անցած օրվա ընթացքում հայտնաբերել են 12,4 հազար «Քովիդ-19»-ով հիվանդացած. դա ամենափոքր աճն է 238 օրվա ընթացքում կամ մարտից ի վեր ընկած ժամանակաշրջանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Առողջապահության նախարարությունը նշել է, որ կորոնավիրուսի դեմ բուժում ստացողների ընդհանուր թիվը կրճատվել է՝ հասնելով 163 816-ի, ինչը ամենացածր ցուցանիշն է 241 օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ նշվում Է, որ կորոնավիրուսից և դրա հետ կապված հիվանդություններից անցած օրվա ընթացքում Հնդկաստանում մահացել է 356 մարդ, ապաքինվել է ավելի քան 15,9 հազար մարդ: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է «Քովիդ-19»-ի հայտնաբերված դեպքերի թվով:

Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենն անցյալ տարվա մարտից, երբ երկրում սկսվել է համավարակը, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 34,2 միլիոնը, ապաքինվել է ավելի քան 33,5 միլիոն, մահացել է 455 հազարից ավելի մարդ, իսկ բուժում ստացողների թիվը կազմում է 163 հազար:

Դրա հետ մեկտեղ Հնդկաստանը երկրորդ երկիրն է, որը հաղորդել է, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժինն ստացել է ավելի քան 1 միլիարդ քաղաքացի: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենը Հնդկաստանում «Քովիդ-19»-ի դեմ պատվաստվել է 1,02 միլիարդ մարդ, ընդ որում՝ պատվաստանյութի մեկ չափաբաժինն ստացել է ավելի քան 719 միլիոն մարդ, երկու չափաբաժինը՝ 310 միլիոն մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից