Ռազմական 

10 զոհ, 140 վիրավոր. ռազմական հեղաշրջման ֆոնին Սուդանում ցույցերը շարունակվում են

analitik.am

Սուդանում ցուցարարները երեկվանից չեն հեռանում փողոցից, երբ երկրի զինված ռազմական հեղաշրջում են սկսել: Ինչպես հայտնում է BBC News-ը, մարդիկ արգելափակել են մայրաքաղաք Խարթումի փողոցները՝ երգելով, դրոշներ ծածանելով և անցադողեր այրելով:

Զինվորականներն, իրենց հերթին, կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, ինչի հետևանքով 10 մարդ է մահացել: Երկրի Առողջապահության նախարարության տվյալներով՝ 140 մարդ վիրավորում է ստացել:

Հիշեցնենք, որ նախօրեին Սուդանի Ինքնիշխան խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանն արտակարգ դրություն է հայտարարել երկրում և ցրել կառավարությունը: Հաղորդվում էր նաև, որ զինվորականները ձերբակալել են երկրի վարչապետ Համդոկին:

2019 թվականին Սուդանում ռազմական հեղափոխություն է տեղի ունեցել՝ պայմանավորված խոր տնտեսական ճգնաժամի ֆոնին բնակիչների ցույցերով: Երկիրը 30 տարի ղեկավարած նախագահ Օմար ալ-Բաշիրա հայտնվեց բանտում:

Զինվորականները և քաղաքացիական ուժերը պայմանավորվել էին անցումային իշխանություն ստեղծել՝ բաերփոխումների համար: Ժամանակավոր Ինքնիշխան խորհուրդը գլխավորել է ալ-Բուրհանը, իսկ Համդոկը դարձել է վարչապետ: Սակայն խորհրդի գործունեության ժամկետը լրանում է նոյեմբերին:

Սեպտեմբերին երկրում հեղաշրջման ևս մեկ փորձ է տեղի ունեցել, որի կազմակերպման մեջ զինվորականները մեղադրել են նախկին նախագահ ալ-Բաշիրի կողմնակիցներին:

Նույն շարքից