Կորոնավիրուս Հասարակություն 

«ԵՊԲՀ շուրջ 3700 աշխատակիցներից մոտավորապես 90%-ը պատվաստված է...». Արմեն Մուրադյան

analitik.am

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Եվս մեկ անգամ խնդրում եմ, հարգելի քաղաքացիներ, պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա՝ դա վտանգավոր է, հետևանքներն աղետալի են․․․ Օր առաջ, պետք է բոլոր ուժերը համադրվեն, առողջ մթնոլորտ ձևավորվի այս հարցի վերաբերյալ, և այդ առողջ մթնոլորտում լինի գեթ մեկ նպատակ` մենք հաղթահարո՞ւմ ենք այս կովիդյան արհավիրքը, թե՞ ոչ․․․Սա քաղաքական խնդիր չէ, սա բացարձակ համամարդկային խնդիր է․․․

Հ․Գ․ Այսօր ինձ զեկուցեցին, որ ԵՊԲՀ շուրջ 3700 աշխատակիցներից մոտավորապես 90%-ը պատվաստված է․․․»

Նույն շարքից