Միջազգային Քաղաքականություն 

Ալիևն ու Էրդողանը տվել են նորաբաց օդակայանի շահագորման մեկնարկը (տեսանյութ)

analitik.am

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ներկա են գտնվել Վարանդայում միջազգային օդանավակայանի բացման արարողությանը:

Ինչպես ներկայացնում է ՏԱՍՍ գործակալությունը, երկրների ղեկավարներին է հանձնվել նոր օդանավակայանի խորհրդանշական բանալին:

Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդա քաղաքում միջազգային օդանավակայանը կառուցվել է 8 ասմում: Առաջին փորձնական չվերթն այստեղ իրականացվել է սեպտեմբերի 5-ին:

Ինչպես երևում է ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած տեսանյութում, Թուրքիայի պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել հենց նորաբաց օդակայանում:

Նույն շարքից