Հասարակություն 

Հայաստան կժամանի Սուրբ աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը

analitik.am

Հոկտեմբերի 27-28-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Սուրբ աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` հավելելով, որ նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը:

Նշվում է նաև, որ հոկտեմբերի 27-ին ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սուրբ աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի հանդիպումը։

Պաշտոնական հանդիպմանը կհաջորդի ԱԳ նախարարի և Սուրբ աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդի մամուլի համար համատեղ հայտարարությունը։

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ։

Նույն շարքից