Հասարակություն 

Մոսկվայում գտել են անհետ կորած դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայային

analitik.am

Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները պարզել են անհետ կորած դերասանուհի Սվետլանա Սվետլիչնանայի գտնվելու վայրը, հայտնում է «Իզվեստիա»-ն։

81-ամյա դերասանուհին ողջ է ու առողջ։ Նրան գտել են թոք-շոուներից մեկի նկարահանման ընթացքում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ոստիկանության աշխատակիցները պարզել են վարորդի ինքնությունը, որն անհետացումից կարճ ժամանակ առաջ տարել է դերասանուհուն։ Տղամարդուն հարցաքննության էին հրավիրել։

Հայտնի դերասանուհու անհետացման մասին հաղորդվում էր երկուշաբթի՝ հոկտեմբերի 25-ին։ Իրավապահ մարմիններին էր դիմել դերասանուհու հարազատը, որը հայտնել է, որ «Ադամանդե ձեռքը» ֆիլմի աստղը կորել է եւ մի քանի օր կապի դուրս չի գալիս։

Նույն շարքից