Իրավական 

Աննա Դանիբեկյանը չբավարարեց ինքնաբացարկի միջնորդությունը

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանի ներկայացրած դատավորի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը։

Այսպիսով, նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Գևորգյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը բացարկի միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Պաշտպանը նշել էր, որ մեկ այլ քրեական գործով ինքն ու դատավոր Դանիբեկյանը գտնվում են դատավարական տարբեր կողմերում․ Կոչուբաևը պաշտպանողական կողմի վկա է, իսկ Դանիբեկյանը՝ տուժող։

Փաստաբանը 2020թ. պաշտպանում էր քաղաքացի Նարեկ Մանթաշյանի շահերը, որը մեղադրվում էր դատավոր Դանիբեկյանի մասին անձնական տեղեկություններ բացահայտելու մեջ, սակայն հետագայում դատարան կանչվեց որպես վկա: Ըստ Կոչուբաևի, դատավոր Դանիբեկյանն ունի ակնհայտ կանխակալ վերաբերմունք իր նկատմամբ և չի կարող լինել օբյեկտիվ․ «Ինչքան գիտեմ, այսօր ձեր ծննդյան օրն է, ձեզ նվեր արեք և ընդունեք բացարկի միջնորդությունը»։

Նույն շարքից