Կորոնավիրուս 

Որևէ պատվաստանյութ 100%-ով արդյունավետ չէ. Առողջապահության ազգային ինստիտուտ

analitik.am

Առողջապահության ազգային ինստիտուտից հայտնում են, որ չնայած COVID-19-ի դեմ պատվաստանյութերն ունեն արդյունավետության բարձր մակարդակ, հատկապես հոսպիտալացման և ծանր հիվանդացության դեմ, սակայն որևէ պատվաստանյութ 100%-ով արդյունավետ չէ։

Արդյունքում, չնայած պատվաստված լինելուն, կա պատվաստված մարդկանց մի փոքր տոկոս, որոնք վարակվում են COVID-19-ով։

Ի լրումն պատվաստանյութի հատուկ բնութագրերի` այնպիսի գործոններ, ինչպիսիք են մարդու տարիքը, հիմնական հիվանդությունները, նախկինում տարած COVID-19 հիվանդությունը, SARS-CoV-2-ի ներկայիս ազդեցությունը կամ վիրուսի շտամների շրջանառությունը` կարող են ազդել պատվաստանյութի արդյունավետության վրա:

Նույն շարքից