Հասարակություն 

Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա DigiWeek2021 տեխնոլոգիական ոլորտի միջոցառում

analitik.am

Հոկտեմբերի 27 -ից նոյեմբերի 3-ն Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա DigiWeek2021 տեխնոլոգիական ոլորտի միջոցառումը։

DigiWeek2021֊ի շրջանակում առաջին միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10։00, Մոտոր Երևանում (հասցե՝ Խորենացի 28)։

DigiWeek2021֊ի շրջանակներում 16-րդ անգամ կիրականացվի Digitec Expo ամենամյա միջոցառումը։ Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 29֊ին՝ ժամը 10։00, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

DigiWeek2021-ի շրջանակներում տարբեր երկրներից մեկ տեղում կհավաքվեն տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներ և քաղաքականություն մշակողներ՝ քննարկելու տեխնոլոգիաների բնագավառում ներդրումների ու առաջխաղացման հնարավորությունները։

DigiWeek2021֊ն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագործակցությամբ։

Միջոցառման օրակարգը՝
• Հոկտեմբերի 27-28 - Hyetech Showcase՝ տեղի կունենա «Տաղանդը կարևոր է» (Talent Matters). հոկտեմբերի 27 – ին՝ Motor Yerevan- ում և հոկտեմբերի 28-ին՝ ԹՈՒՄՈ Գյումրիում։
• Հոկտեմբերի 28 - Թվային փոխակերպում, «Կապ վաղվա հետ», Holiday Inn հյուրանոց, Երևան։
• Հոկտեմբերի 29-31 - Digitec Expo, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։
• Հոկտեմբերի 29-30 - Դիջիթեք գագաթնաժողով, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։
• Հոկտեմբեր 30 - «Կորիզ» (Koreez) մրցանակաբաշխություն, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։
• Նոյեմբերի 1 - Գիտության և կայունության գագաթնաժողով (Science and Sustainability Summit), Motor Երևան։
• Նոյեմբերի 2 - DigiWeek-ի արհեստական բանականության գագաթնաժողով (Artificial Intelligence Summit), Motor Երևան։
• Նոյեմբերի 3 - DigiWeek վենչուրային գագաթնաժողով (Venture Summit), Motor Երևան։

Նույն շարքից