Լրահոս Հասարակություն 

Ռուսաստան տանող ճանապարհը Վրաստանում մի քանի ժամով կփակվի. Jnews

analitik.am

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Քվեշեթի-Կոբի հատվածով վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ տրանսպորտային միջոցների տեղաշարժը հոկտեմբերի 27-ին՝ ժամը 01:00-ից մինչև 04:00-ն, կսահմանափակվի: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։

Ճանապարհը գիշերը կփակվի չորս ժամով՝ 9 կիլոմետրանոց թունելի կառուցման համար անհրաժեշտ հորատման փոխակրիչը տեղադրելու համար։

Վրաստանում նոր շրջանցիկ ճանապարհ է կառուցվում Քվեշեթի-Կոբի ճանապարհի ամենաբարդ հատվածում։

Ձմռան շրջանում այս հատվածում, որն անցնում է Խաչաձև լեռնանցքով, հաճախ առաջանում է ձնահյուսի վտանգ, ինչի պատճառով ճանապարհը փակվում է։

Մոտ 23 կմ երկարությամբ նոր ճանապարհը կանցնի Խադայի կիրճով և կներառի վեց կամուրջ ու հինգ թունել, այդ թվում՝ Խաչաձև լեռնանցքի տակի ինը կիլոմետրանոց թունելը։ Դա կլինի Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։

Նոր ճանապարհը վրացական և տարանցիկ հանարանիշներով փոխադրողներին թույլ կտա տարվա ցանկացած ժամանակահատվածում ազատորեն անցնել Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան։

Նույն շարքից