Լրահոս Միջազգային 

Բայդենը G20-ի գագաթնաժողովին քննարկելու է Իրանի միջուկային ծրագիրը

analitik.am

Միացյալ Նահանգները շուտով կվերաբացի իր օդային սահմանները լիովին պատվաստված օտարերկրյա այցելուների համար, եւ նրանց, ովքեր կարող են բացասական COVID-19 թեստ ներկայացնել ճանապարհորդությունից առաջ ընկած 24 ժամվա ընթացքում: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տունը։

Նոր կանոններն ուժի մեջ են մտնում նոյեմբերի 8-ից, և թույլատրվելու են «միայն սահմանափակ բացառություններ», ասել են Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի խոսքերով. «Այս քաղաքականությունը առաջնային է համարում հանրային առողջությունը: Այն հետևողական է և խիստ՝ պաշտպանելու համար ԱՄՆ-ի քաղաքացիներին, այստեղ բնակվող անձանց, ինչպես նաև նրանց, ովքեր գալիս են մեզ այցելելու: Բացառությունները կլինեն շատ սահմանափակ եւ առաջին հերթին կվերաբերեն 18-ից ցածր տարիք ունեցող երեխաներին, որտեղ այս տարիքի անձանց համար պատվաստումներ դեռեւս չեն իրականացվում:

Ճանապարհորդելուց առաջ պատվաստումներ չանցած անձինք պետք է ներկայացնեն թեստի բացասական պատասխան, որն իրականացվել է թռիչքից առավելագույնը 24 ժամ առաջ:

Նրանց համար, ովքեր պատվաստված են, թեստավորման պահանջը մնում է նույնը. Թեստ կարող են հանձնել թռիչքից առավելագույնը երեք օր առաջ: Թեստավորման պահանջը վերաբերում է բոլորին, ոչ միայն օտարերկրյա քաղաքացիներին, այլ նաև ԱՄՆ-ի քաղաքացիներին և օրինական մշտական բնակիչներին»:

Բացառություններ կկազմեն նրանք, ովքեր ճամփորդում են պատվաստումների շատ ցածր ցուցանիշ գրանցած հիսուն երկրներից: Դրանց շարքում մեծ թիվ են կազմում աշխարհի ամենաաղքատ պետությունները, հիմնականում աֆրիկյան երկրները:

Նրանք, ովքեր բացառություն են ստանում, պետք է համաձայնվեն պատվաստվել ԱՄՆ-ում, եթե մտադիր են այստեղ մնալ ավելի քան 60 օր:

Ամերիկայի ձայն

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից