Հասարակություն 

Ղրիմի թանգարանների նմուշները պատկանում են Ուկրաինային․ Նիդեռլանդների վերաքննիչ դատարանը որոշել է

analitik.am
Նիդեռլանդների վերաքննիչ դատարանն այսօր որոշեց, որ Ղրիմի թանգարանների գանձերը, այդ թվում` Սկյութների ոսկյա զարդերը պատկանում են Ուկրաինային։
Ոսկյա սաղավարտն ու վզնոցը յուրաքանչյուրը մեկ կիլոգրամից ավելին է, գրում է azatutyun.am լրատվական կայքը:
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ողջունել է դատարանի որոշումը։
Նիդեռլանդներում գտնվող թանգարանային նմուշները պահանջում են թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմը։
Ղրիմի երեք և Կիևի մեկ թանգարանի նմուշները Նիդեռլանդների Allard Pierson Museum թանգարանում ցուցադրվել էին մինչև Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցելը։ 2014-ից հետո նմուշները մնացել էին Նիդեռլանդներում։
«Allard Pierson Museum-ն այլևս պարտավոր չէ նմուշները վերադարձել Ղրիմ։ Թանգարանների մասին օրենքի հիման վրա Ուկրաինա պետության իրավունքներն առաջնահերթ են»,- որոշեց Նիդեռլանդների վերաքննիչ դատարանը։
Որոշումը կարող է բողոքարկվել Նիդեռլանդների գերագույն դատարանում։

Նույն շարքից