Լրահոս Պատահարներ 

Խոշոր ավտովթար Սյունիքում․ կան տուժածներ

analitik.am

Հոկտեմբերի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 00:05-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ, 20-ամյա  Ջոն Սահակյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Երևան- Մեղրի  ավտոճանապարհի   304-րդ կմ հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, Գորիս քաղաքի բնակիչ, 40-ամյա Արթուր Հայրապետյանին պատականող  КамАЗ 53213 մակնիշի  բեռնատարի հետնամասին:

Ինչպես հայտնում է shamshyan.com, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ջ. Սահակյանն ու նրա ուղևոր, Կապանի բնակիչ, 20-ամյա Թաթուլ Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  են «Կապան» բժշկական կենտրոն:

Նույն շարքից