Լրահոս Սպորտ 

Բռնցքամարտի ԱԱ․ Նարեկ Մանասյանը պարտվեց մեկնարկում

analitik.am

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը ցավալի պարտություն է կրել հենց մեկնարկում․ Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսել է 1/32 եզրափակչից և մրցավարների միաձայն որոշմամբ զիջել Իտալիայի ներկայացուցիչ Մոհիդինե Աբեսին։

Այսօր ավելի վաղ իր մեկնարկային գոտեմարտում հաղթանակ էր տարել Եվրոպական խաղերի չեմպիոն, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը։ Նա 1/16 եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի էր հասել Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արգիշտի Տերտերյանի նկատմամբ: Հովհաննիսյանը դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ:

Վաղը՝ հոկտեմբերի 27-ին Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա աշխարհի առաջնությունում։ 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանը 1/16 եզրափակչում կմենամարտի Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելայի հետ, իսկ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը 1/32 եզրափակչում կմրցի Հնդկաստանի ներկայացուցիչ Վարինդեր Սինգի հետ։

Նույն շարքից