Միջազգային Քաղաքականություն 

«Հուսով ենք, որ Իրանը խելամտորեն կգործի, այդ դեպքում խնդիրներ չի ունենա Ադրբեջանի հետ». Էրդողան

analitik.am

«Հուսով ենք, որ Իրանը խելամտորեն կգործի: Այդ դեպքում խնդիրներ չի ունենա Ադրբեջանի հետ»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանից վերադառնալուն պես տված ասուլիսում՝ անդրադառնալով իսրայելա-ադրբեջանական համագործակցության մասին հարցին:

Ինչպես փոխանցում է Minval.az-ը, թուրք նախագահի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի դիրքորոշումը վճռական է, և նա որևէ զիջումների չի գնալու:

«Ոչ մի զիջում չի արվում: Մենք կարող ենք ցանկացած տեսակի ապրանքաշրջանառություն իրականացնել Իսրայելի հետ: Մենք Իսրայելի հետ ունենք այնպիսի կաեր, ինչպես և տարբեր այլ երկրների հետ, և դրանք ապագայում ևս շարունակվելու են»,- Ալիևի դիրքորոշումը մեջբերել է թուրք գործընկերը:

Անդրադառնալով Իրանին՝ Էրդողանը նշել է, որ այս հարցերում երկրները չպետք է և չեն կարող ազդել միմյանց որոշումների վրա:

Նույն շարքից