Սպորտ 

Այսօր մեկնարկում է դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

analitik.am

Գյումրիում կայացել է դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

Օլիմպիադան անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի շախմատի ակադեմիայի, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ: Մրցումները մեկնարկել էին դեռևս գարնանը՝ ներդպրոցական փուլով, որին հաջորդել են օլիմպիադայի ծրագրով նախատեսված համայնքային-տարածաշրջանային ու մարզային փուլերի մրցումները։

Արդյունքների ամփոփմամբ ընտրվել են լավագույնները, որոնք մասնակցելու են եզրափակիչ փուլին: Մրցաշարը բաղկացած է 15 տուրից: Օլիմպիադային մասնակցում են Երևանի, մարզերի, Արցախի 16 թիմեր.

Երևան՝ «Էլիտա» հեղինակային միջազգային դպրոց, թիվ 11 հիմնական դպրոց, թիվ 181 հիմնական դպրոց,
Լոռի՝ Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոց, Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոց,
Շիրակ՝ «Ֆոտոն» վարժարան, Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց,
Տավուշ՝ Աչաջուրի միջն. դպրոց,
Սյունիք՝ Գորիսի թիվ 1 դպրոց,
Արմավիր՝ Էջմիածնի թիվ 12 դպրոց,
Արարատ՝ Մասիսի թիվ 3 հիմնական դպրոց,
Կոտայք՝ Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց,
Արագածոտն՝ Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոց,
Գեղարքունիք՝ ‹‹Վարդենիք›› կրթահամալիր,
Վայոց ձոր՝ Վայքի հիմնական դպրոց,
Արցախ՝ Հաթերքի միջնակարգ դպրոց։

Նույն շարքից