Լրահոս Սպորտ 

Մալդինին նշել է «Ոսկե գնդակի» երեք գլխավոր ֆավորիտներին

analitik.am

Իտալիայի հավաքականի նախկին ավագ Պաոլո Մալդինին խոսել է այս տարվա «Ոսկե գնդակի» ֆավորիտի մասին։

«Կարծում եմ, որ այս տարի Ռոբերտ Լևանդովսկին արժանի է «Ոսկե գնդակին»։ Կարիմ Բենզեման նույնպես կարող է հաղթել, բայց Լևանդովսկին պահպանել է գոլերի անհավանական «քաղցը»։ Նա շատ ռեկորդներ է սահմանել։

Լևանդովսկին, Բենզեման և Մեսսին, կարծում եմ, կլինեն լավագույն եռյակում։ Ակնկալում եմ, որ Մեսսին կունենա ամենաշատ հնարավորությունները, անձամբ ես կցանկանայի, որ Լևանդովսկին հաղթեր»,- մեջբերում է Մալդինիին Marca-ն:

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 5-ին Փարիզում։

Նույն շարքից