Գլխավոր Լրահոս Հասարակություն Տնտեսություն 

Ամերիա բանկն առաջինն է գրեթե բոլոր ֆինանսական ցուցանիշներով

analitik.am

«Ամերիա բանկն առաջինն է գրեթե բոլոր ֆինանսական ցուցանիշներով»,- այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ամերիա բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Վերջինս խոսեց նաև Ամերիա բանկի թիրախային նպատակների մասին, որոնք են առաջատար դիրքերի պահպանումը ՀՀ բանկային շուկայում՝ հիմնական ֆինանսական ցուցանիշներով, հաճախորդների բարձր սպասարկման ապահովումը և մշտական բարելավումը, պորտֆելների դիվերսֆիկացիան։

Հանեսյանը նաև նշեց․ «Ամերիա բանկը որդեգրել է թվային տրանսֆորմացիայի գաղափարը, ինչը նպաստելու է հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը»։

Ներկայացնելով ֆինանսական ցուցանիշներն՝ Արտակ Հանեսյանը հայտնեց, որ Ամերիա բանկը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել բանկային համակարգում՝ դեռ այս տարվա սկզբին 1 տրիլիոն դրամ ակտիվներով գերազանցել է, բանկային վարկային ներդրողներով՝ 700 միլիարդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորություններով՝ 672 միլիադ դրամ։ Ամերիա բանկի կապիտալը կազմում է 125 միլիարդ դրամ, զուտ շահույթը՝ 14,5 միլիարդ դրամ․ «Այս ցուցանիշներով առաջինն ենք բանկային համակարգում։ Ակտիվ ենք եղել նաև կապիտալ ներգրավելու հարցում՝ մոտ 18 միլիոն դոլարին համարժեք ստորադաս փոխառություն ենք ներգրավել մեր գործընկեր ֆինանսական կառույցներին մեկից, որը հնարավորություն է տվել հետագա աճն ապահովելու համար»։

Հանեսյանը նաև նշեց, որ Ամերիա բանկն ակտիվ է եղել նաև կառավարության կողմից սուբսիդավորվող վարկերի հարցում՝ ընդհանուր առմամբ տրամադրվել է 600 վարկ՝ 40 միլիարդ դրամ պորտֆելով։

Նույն շարքից