Առողջապահություն Կորոնավիրուս 

ԵՄ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի 1,2 մլրդ դեղաչափ է մատակարարել աշխարհի 150 երկրի

analitik.am

Եվրամիությունը տարեսկզբից «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութերի 1,2 միլիարդ դեղաչափ է արտահանել աշխարհի 150 երկիր: Հոկտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժոովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ հոկտեմբերի 30–31-ը Հռոմում կայանալիք՝ «քսանյակի» գագաթնաժողովի նախաշեմին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Եվրամիությունը 2021 թվականի առաջին տասն ամսում պատվաստանյութերի 1,2 միլարդ դեղաչափ է արտահանել աշխարհի 150 երկիր»,- հայտարարել է ֆոն դեր Լյայենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից