Առողջապահություն 

Դեկտեմբերի մեկից կգործի շարժական մամոգրաֆիա Ստեփանավանում

analitik.am
Շարժական մամոգրաֆը դեկտեմբերի 1-ից կգործի ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
«Ստեփանավանի տարածաշրջանում՝ մամոգրաֆիայի ազգային ծրագրի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի կապակցությամբ, այսօր տեղի ունեցավ հանդիպում, ԱԱՊ օղակի բուժանձնակազմի հետ, որին մասնակցում էին ՀՀ Լոռու փոխմարզպետ՝ Գոռ Ասրյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ՝ Ռուզաննա Պողոսյանը, ինչպես նաև ՀՀ ԱՆ ԱԾԻԳ ՊՀ տնօրեն՝ Երվանդ Էլիբեկյանը»,- հաղորդում է աղբյուրը։
Անվճար սքրինինգային հետազոտության հնարավորություն կունենան 50-60 տարեկան կանայք։

Նույն շարքից