Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Մինչ այդ պահն աշխարհում կորոնավիրուսից մահացել է 4 միլիոն 989 հազար 643 մարդ

analitik.am

Հոկտեմբերի 30-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 246 միլիոն 36 հազար 270-ի: Այս մասին հայտնում է ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանը:

Կորոնավիրուսի տարածման պահից աշխարհում կորոնավիրուսից մահացել է 4 միլիոն 989 հազար 643 մարդ, որից 745 377 մարդ մահացել է ԱՄՆ-ում, 457 191 մարդ՝ Հնդկաստանում, 607 462  մարդ՝ Բրազիլիայում:

Ամբողջ աշխարհում բաշխվել է ավելի քան 6,9 միլիարդ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չափաբաժին:

Worldometers-ի տվյալներով էլ, 1 միլիոն բնակչության հաշվով մահացության ցուցանիշը կազմում է 642,1: ԱՄՆ-ում մեկ միլիոն բնակչության հաշվով մահացության ցուցանիշը կազմում է 2296 մարդ, Հնդկաստանում՝ 327 մարդ, Բրազիլիայում՝ 2831 մարդ:

 

Նույն շարքից