Հասարակություն Տնտեսություն 

Ոսկին թանկանում է

analitik.am

Ոսկու արժեքը երկուշաբթի առավոտյան չափավոր բարձրանում է՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստի արդյունքներին սպասելիս, վկայում են աճուրդների տվյալները։

Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելանում է 0,14 տոկոսով կամ 2,55 դոլարով՝ մեկ տրոյական ունցիան 1786,45 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը էժանանում է 0,12 տոկոսով՝ մեկ ունցիան 23,925 դոլար։

Թանկարժեք մետաղի շուկայում երկուշաբթի առավոտյան նկատվում է դրական դինամիկա, քանի որ ներդրողները սպասում են ԴՊՀ նիստի արդյունքներին, որոնք կհրապարակվեն չորեքշաբթի, նոյեմբերի 3-ին։ Մասնավորապես, ներդրողները ենթադրում են, որ կարգավորողը կհայտարարի շուկայից ֆինանսական ակտիվների գնման կրճատում սկսվելու մասին։

Նույն շարքից