Գլխավոր Հասարակություն Տնտեսություն 

2022 թվականի բյուջեով որքան կտրամադրվի ԱԻՆ-ին, ոստիկանությանը և ԱԱԾ-ին

analitik.am

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ 2022 թվականի բյուջետային նախագիծն Արտակարգ իրավիճակների նախարարության մասով նախատեսում է 13 միլիարդ 975,8 միլիոն դրամ ծախսեր․ «2021 թվականի ճշտված բյուջեի գումարը կազմել է 14 միլիարդ 216,7 միլիոն դրամ։ Ոստիկանությանը 2022 թվականի բյուջետային նախագծով նախատեսված է 66 միլիարդ 585,6 միլիոն դրամ»։

Նշվում է, որ ըստ նախագծի՝ 2021 թվականի հաստատված բյուջեն կազմել է 64 միլիարդ 562 միլիոն դրամ։

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությանը 2022 թվականի համար սահմանվել է 42 միլիարդ 669 միլիոն դրամ, որը 2021 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 22,85 տոկոսով։

«Հաստատված բյուջեով ֆինանսավորումը կազմել է 34 միլիարդ 733 միլիոն դրամ», – ասաց Ֆինանսների նախարարը։

ԱԱԾ-ն 2022-ին պետք է իրականացնի 2 ծրագիր՝ պետական պահպանության ապահովումը և ազգային անվտանգությունը, և 11 միջոցառում:

Նույն շարքից