Բարի օր Հասարակություն 

ՀՀՊԿԱ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

analitik.am

ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմա­կեր­պության  (այսուհետ՝ Ակադեմիա) ռեկտորի թափուր պաշտոն զբաղեցնելու համար: Հայտարարության մեջ նշվում է.

Ակադեմիայի ռեկտորը`

Ղեկավարում է Ակադեմիայի կրթական, գիտական, արտադրական, տնտեuական, ֆինանuական և այլ գործունեությունը, հրավիրում է Ակադեմիայի գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր, ապահովում է Ակադեմիայի գիտական խորհրդի որոշումների կատարումը, լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում Ակադեմիայի պետական պատվերի տարեկան ծախսերի, արտաբյուջետային միջոցների եկամուտների և ծախսերի նախահաշիվը, տարեկան հաշվետվություն է ներկայացնում լիազոր մարմին, առանց լիազորագրի հանդես է գալիս Ակադեմիայի անունից, ներկայացնում է նրա շահերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ակադեմիայի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, կնքում է գործարքներ, լիազոր մարմնի համաձայնությամբ` նաև խոշոր գործարքներ, կնքում է պայմանագրեր, արձակում հրամաններ, իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Ակադեմիայի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

բարձրագույն կրթություն,

առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և առնվազն դոցենտի գիտական կոչում,

բարձրագույն կրթության բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

տվյալ թափուր պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավա­կան  ակտերի անհրաժեշտ իմացություն,

պետական կազմակերպության զարգացման ու բարեփոխման հայեցակարգ և հիմնա­դրույթներ մշակելու կարողություն,

տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,

համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,

ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,

առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

դիմում,

մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,

քաղվածք աշխատանքային գրքույկից,

ինքնակենսագրություն,

բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),

տեղեկանք մշտական բնակության վայրից,

հրատարակված հոդվածների ցանկ,

բնութագիր վերջին աշխատավայրից (եթե այն չի լուծարվել),

Ակադեմիայի զարգացման և բարեփոխման հայեցակարգ (գործունեության ծրագիր)՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝  ներկայացնելով անձնագիր։

Մրցույթը կանցկացվի 2021 թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում (ք. Երևան, Կիևյան 8):

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ վարչապետի աշխատակազմում (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1), երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 10:00-ից մինչև 12:00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 14:00-ից մինչև 17:00-ը (մուտքը անցագրային բյուրոյից)։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է  30 նոյեմբերի 2021 թ.։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև թափուր պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավա­կան ակտերի ցանկին ծանոթանալու համար դիմել Վարչապետի աշխատակազմ ( 010 51-57-56):

Նույն շարքից