Լրահոս Սպորտ 

Բաչկովը Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում պարտվեց

analitik.am

Սերբիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչի համար պայքարում պարտվեց Թայլանդի ներկայացուցիչ Սոմչայ Վոնգսուվանին:

Առաջին ռաունդում  5 մրցավարներից 4-ը հաղթանակը տվեցին Բաչկովին:  Երկրորդ ռաունդում մրցավարները միաձայն առավելություն տվեցին թայլանդցի բռնցքամարիկին, իսկ  3-րդ ռաունդում վճռորոշ եղավ կողային մրցավարներից մեկի որոշումը, ինչի արդյունքում 3:2 հաշվով հաղթանակը շնորհվեց Թայլանդի ներկայացուցչին: Մարտից հետո Բաչկովը ցույց տվեց, որ զարմացած է մրցավարների որոշումից:

Հիշեցնենք, որ այսօր Դավիթ Չալոյանը հաղթանակ էր տարել ու դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովել Հայաստանի հավաքականի առաջին մեդալը:

Նույն շարքից